Tert.am-ը գրում է.

 

Կրծքով կերակրելը, բանջարեղենը և մրգերը, ցածր կալորիականությամբ կաթը և ֆիզիկական ակտիվությունը կարող են պաշտպանել երեխաներին ավելորդ քաշից, ասել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման՝ փոքրիկ ամերիկացիների շրջանում ճարպակալման ցուցանիշի կտրուկ նվազման մասին նոր վիճակագրական տվյալների հրապարակման կապակցությամբ, գրում է РИА Новости-ն։

Միշել Օբաման ծնողներին 4 խորհուրդ է տվել, որոնք կարող են օգնել երեխաների ճարպակալման դեմ պայքարում։ «Եթե դուք կարող եք կերակրել կրծքով, կերակրեք կրծքով։ Երեխայի ափսեի կեսը մրգեր և բանջարեղեն դրեք։ Ձեր երեխաներին տվեք միայն ցածր կալորիականությամբ կաթ։ Ապահովեք, որ ձեր երեխաներն ակտիվ խաղան օրական առնվազն 60 րոպե»,- ասել է Միշել Օբաման։