Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն սոցցանցերում իր 253.8 մլն հետևորդների շնորհիվ օգնել է ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, Չիկագոյի փողոցներում անծանոթներին նոր մարզակոշիկներ բաժանելու հարցում:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Քանյե Ուեսթը մի խումբ մարդկանց է վարձել, որոնք մեքենաներով շրջել են Չիկագոյի փողոցներով ու անցորդներին անվճար մարզակոշիկներ բաժանել, որոնք Քանյեն ստեղծել է Adidas ընկերության հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզակոշիկները դեռևս վաճառքում չկան։
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը ծնունդով Չիկագոյից է։