Շաբաթական 2-3 անգամ պատրաստեք երիտասարդացնող դիմակներ մաշկի համար և դուք կունենաք թարմ, հարթ և թավշե մաշկ: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մաշկի համար լավագույն դիմակները:
1. Դիմակ վարսակի փաթիլներից
3-4 ճաշի գդալ վարսակի փաթիլների վրա ավելացրեք տաք կաթ: Ստացված զանգվածը քսեք դեմքին, թողնելով 15-20 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Այս դիմակը կօգնի փափկեցնել չոր, թեփոտող դեմքը:
2. Մածունով դիմակ
Այս դիմակի համար պահանջվում է 100-200 մլ. մածուն կամ յուղոտ թթվասեր: 15-20 րոպե շարունակ դեմքին մի քանի անգամ քսեք մածունը, այնուհետև լվացեք տաք ջրով:
Եթե դուք ընտրել եք յուղոտ թթվասեր, ապա այն դեմքին հաստ շերտով քսեք մեկ անգամ, պահեք 10-15 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
3. Կաթնաշոռով դիմակ
2 ճաշի գդալ կաթնաշոռը, 2 ճաշի գդալ գազարի հյութը, 2 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 2 ճաշի գդալ կաթը խառնեք ու լավ հարեք, այնուհետև հաստ շերտով քսեք դեմքին: Պահելով 15 րոպե լվացեք տաք ջրով:
4. Մեղրով դիմակ
2 ճաշի գդալ մեղրը խառնեք 1 ճաշի գդալ վարսակի փաթիլների հետ, ավելացրեք 2 թեյի գդալ կաթ: Զանգվածը քսեք դեմքին և թողնեք 15-20 րոպե: Ի գիտություն՝ այս դիմակը խորհուրդ չի տրվում մեղրից ալերգիա ունեցողներին:
5. Բանանով դիմակ
1 միջին չափի բանանը տրորեք 1 թեյի գդալ սնուցող կրեմի, 1 թեյի գդալ զեյթունի ձեթի, կես թեյի գդալ կիտրոնի հյութի հետ: Քսեք դեմքին և պահեք 15-20 րոպե: Լվացեք տաք ջրով: