Վերջերս երկարատև դեպրեսիան (որն արդեն չեմ էլ հիշում՝ ինչից էր սկսվել ու ինչու էր շարունակվում) հօդս ցնդեց մի քանի րոպեում։ Երբեմն ես սկսում եմ դժգոհել իմ կյանքից. աշխատանքիս հետ կապված սպասումներս չեն իրագործվում, կամ սիրած մարդու կողմից չեմ ստանում այն, ինչ ինձ հարկավոր է...

Իհարկե, իրականում ես գիտակցում եմ, որ դրանք անիմաստ բողոքներ են, և իմ կյանքում ամեն ինչ լավ է, նույնիսկ կարելի է ասել, որ բախտս բավական բերել է թե՛ աշխատանքի հարցում և թե՛ անձնական կյանքի, բայց դե մտքեր են... պարբերաբար գալիս են ու գնում:

Երբեմն մենք ընկերներով կազմակերպում ենք հավաքույթներ, որոնք անվանում ենք «հարստանալու երեկոներ»: Էությունը հետևյալն է. մեզանից յուրաքանչյուրը հրավիրում է իր ընկերներին, ովքեր ծանոթ չեն մյուսների հետ. դա յուրատեսակ հնարավորություն է՝ նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերելու։ «Հարստանանք» կոչված երեկոներից մեկի ընթացքում էլ ծանոթացա Լիլիի հետ (անունը փոխված է)։

Ինչպես արդեն նշեցի, շատ վատ տրամադրություն ունեի և առանձնացել էի մի անկյունում։ Լիլին նստեց կողքիս, և մենք սկսեցինք զրուցել։ Խոսում էինք դեսից-դենից։ Չնայած այդ օրը բոլորովին տրամադրված չէի շփման, սակայն նրանից բխող դրական էներգիան ու լույսը, ինչի պակասն այդքան շատ ունեի, ինձ միանգամից գրավեցին: Մենք փոխանակեցինք մեր հեռախոսահամարները, և ընդամենը երկու օր անց միասին գնացինք սրճելու: Այս անգամ արդեն ավելի անձնական և լուրջ թեմաներից էինք խոսում:

Զրույցի ընթացքում մի պահ Լիլին լռեց և կարծես խորասուզվեց մտքերի մեջ: Դա այն լռությունն է, որ պետք է ընդհատել, բայց չգիտես՝ ինչպես: Սակայն Լիլին ինքը խախտեց այն.

-Գիտե՞ս, իմ կյանքի սցենարը մեր օրերում շատ արդիական է: Չգիտեմ՝ ինչու, բայց ես ուզում եմ քեզ պատմել այն: Այս մասին ես այնքան էլ հաճախ չեմ խոսում, մանավանդ՝ առաջին հանդիպման ժամանակ, երբ դեռ չեմ ճանաչում մարդուն, բայց քեզ ուզում եմ պատմել:

 

Շարունակությունը՝ այստեղ: