Mari Love-ը գրում է.
Ահա սիրո հարցում բախտավոր մարդկանց հոգեբանական մի քանի առանձնահատկություններ:
1. Նրանք ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին կան' լավ իմանալով սեփական թերություններն ու առավելությունները: Հարգում են իրենց և գիտեն, որ արժանի են սիրուն:
2. Մտերմիկ հարաբերություններում պատրաստ են անկեղծության և պարզության' չվախենալով կիսվել իրենց գաղտնիքներով և երազանքներով:
3. Նրանք հասկանում են, որ սիրո մեջ պատասխանատվությունը հավասար է կիսվում: Կոնֆլիկտների դեպքում չեն մեղադրում մի կողմին, հակված չեն ողջ պատասխանատվությունը գցել մյուսի վրա:
4. Ճանաչում են իրենց, իրենց անհատականությունը և լավ են պատկերացնում, թե ինչպիսի մարդու կողքին են ցանկանում իրենց տեսնել:
5. Նրանք գնահատում են հարաբերությունները ոչ թե միայն իրենց, այլև զույգի կարևորության տեսակետից:
6. Կարողանում են վստահել մարդուն' դրա պատասխանատվությունն իրենց վրա վերցնելով:
7. Չեն ձգտում բուռն, կոնֆլիկտային հարաբերությունների: Նրանց գրավում են ներդաշնակությունն ու համագործակցությունը հանուն ընդհանուր լավ ապագայի:
8. Նրանք պատրաստ են լուծել խնդիրները տեղում' չթողնելով, որ դրանք խորանան:
9. Նրանց չեն գրավում այն հարաբերությունները, որտեղ նրանք չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին կան:
10. Պատրաստ են ընդունել և սիրել դիմացինին այնպիսին, ինչպիսին նրանք կան: