Շատերը, երբ էկրաններին առաջին անգամ տեսան Սարգիս Հակոբյանին, մտածեցին՝ նորեկ է, քանզի դաշտում չէին հանդիպել: Սակայն Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը ոչ միայն հարուստ դերասանական փորձ ունի, այլև մասնագիտական կրթություն: Էկրաններից լուրջ ու գաղտնապահ թվացող Սարգիսը կյանքում անկեղծ է ու տաքարյուն: Իր ստեղծագործական, ընտանեկան և անձնական հարցերի շուրջ զրույցը, կարծում եմ, նրա մասին շատ բան «կպատմի»:

 

-Եթե չեմ սխալվում, Ձեզ առաջին անգամ հանդիպել ենք «Որոգայթ» հեռուստասերիալում Կաշի կերպարում: Ինչպե՞ս այնտեղ հայտնվեցիք:


-Մինչ այդ ապրում ու աշխատում էի Իտալիայում: Ստացվեց այնպես, որ վերադարձա: Այն ժամանակ կարծեմ սերիալներ չկային, «Որոգայթ»-ն ու «Վերվարածներ»-ն էին: Գնացի «Շանթ» հեռուստաընկերություն, հանդիպեցի ռեժիսոր Ռոման Մուշեղյանին: Ես այս ոլորտում նոր չեմ, 30 տարի պարող եմ եղել: 2000-2001 թվականներին իմ պարային զույգի հետ հեռուստատեսությամբ «Մուտք 21-րդ դար» փառատոնն էինք վարում: Ռոմանն ինձ առաջարկեց «Կաշի» կերպարը: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց:

 

Շարունակությունը` այստեղ: