Life.panorama.am-ը գրում է.
Վերջին տարիներին մարդկանց կենցաղի անբաժանելի մասն է դարձել պլաստիկ սպասքը' հատկապես պլաստիկ շշերը: Որքան էլ դրանք հարմարավետ կամ շահավետ լինեն, միևնույնն է, ըստ գիտնականների, դրանց բաղադրության մեջ պարունակվում է վնասակար նյութեր, որոնք խիստ բացասական ազդեցություն են թողնում մարդկանց առողջության վրա:
Գիտնականները ահազանգում են մարդկանց շրջանում գլխացավերի և հատկապես միգրենի աճող տեմպերի մասին: Նրանց մտահոգում է այն հանգամանքը, որ լայն տարածվող միգրենի համար այլևս որպես առաջացման պատճառներ չեն հանդիսանում ժառանգականությունը, առավելապես կանանց մոտ հանդիպող համախտանիշ լինելը և շատ այլ ավանդական պատճառներ: Մյուս կողմից էլ միգրենով հիվանդների շարքում արդեն զգալի քանակություն են կազմում արական սեռի ներկայացուցիչները:
Ամերիկյան Կանզաս նահանգի համալսարանի մասնագետները վերջերս կատարած հետազոտությունների արդյուքնում եկել են այն եզրակացության, որ միգրենի առաջացման պատճառ կարող է դառնալ պլաստիկ նյութերի հիմքը կազմող բիսֆենոլ Ա նյութը, որը թունավոր գոյացություն է և հանգեցնում է ուղեղի կենսագործունեության խաթարմանը: Նշվում է, որ այս թունավոր գոյացությունը կարող է պլաստիկ տարայից ներթափանցել դրանում պահվող սննդի կամ խմիչքի մեջ՝ արդյուքնում հայտնվելով մարդու օրգանզիմ:
Շարունակությունը` այստեղ: