Քիմ Քարդաշյանը հայտնվել է Us Weekly ամսագրի շապիկին' սպիտակ բիկինիով: Վերնագրում ասվում է. «Ես վերադարձրել եմ նախկին կազմվածքս' առանց արհեստական միջամտության»:
Եվ այսպես, 33-ամյա Քիմը նկարահանվել է ճերմակ լողազգեստով: Ծննդաբերելուց հետո նրան հաջողվել է նիհարել 25 կիլոգրամով:
Խմբագրության գլխավոր կայք-էջում գրում են.
«Քիմը առավել քան ինքնավստահ է: Նա իսկապես երկար է աշխատել իր կազմվածքի վրա»:
Նախկինում Քիմը մեզ հայտնել է իր նիհարելու գաղտնիքը' նշելով, որ պետք է քիչ ածխաջրեր պարունակող սննդամթերք օգտագործել, իսկ առավել կոնկրետ' դրանք արգելված են: Նա դրան զուգահեռ զբաղվում է նաև ֆիտնեսով:
Քիմը հայտնել է, որ գոհ է իր արտաքին տեսքից: Նա երբեք չի դադարում հետևել իր սննդակարգին:
Անահիտ Միքայելյան