Life.panorama.am-ը գրում է.

 

Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա և քննադատ Ժան Պոլ Սարտրը կարճահասակ, հաստափոր է եղել, նրա մեկ աչքը կույր է եղել: Իսկ նրա սիրելին եղել է էլեգանտ, հագնվել է կամ վառ մետաքսից զգստներ, կամ ամբողջովին սև:

Սակայն նրա սիրելի Բովուարը հիացած էր վիպագրի առատաձեռնությամբ և հումորի զգացումով և բարձր է գնահատել նրա ինտելեկտը:

Իր ողջ կյանքում Սարտրն ապավինել է նրա խմբագրական դասակարգային հոտառությանն և սուր մտքին: Նրանք պայմանագիր են կնքել, որը շատ արդի երիտասարդների համար դարձել է մոդել՝ միասին լինել, սակայն միևնույն ժամանակ ազատ:

Ամուսնությունը և հավատրմությունը բացառվել է նրանց համար: Սարտրին դա ձեռնտու էր, քանի որ նա սեքսուալ անարխիստը էր, չէր կարողանում դիմակայել երիտասարդ աղջիկների հմայքին: Նրանք երդում են տվել, որ ամեն ինչ պետք է մեկը մյուսին պատմեն և լինեն անկեղծ:

Սարտրի սիրելին, փիլիոսափայական վեպերի հեղինակ և ֆեմինսիտ Սիմոնա Դե Բովուարը գրել է. «Նրա մահը մեզ բաժանեց: Իմ մահը չի կարող մեզ միավորել: Պարզապես հրաշք է, որ մեզ տրվել է ապրել լիարժեք ներդաշնակությամբ»:

1980թ ապրիլի 15-ին Սարտրը մահացել է, իսկ Սիմոնան տառապել է թոքերի բորբոքումից: Եվ վեց տարի շարունակել է ապրել այն բնակարանում, որի պատուհանը նայում էր դեպի Մոնպառնասի գերեզամանոցը, որտեղ թաղված էր նրա ընկերը: 1986թ. ապրիլի 14-ին մահացել է նաև Սիմոնան: