Life.panorama.am-ը գրում է.

 

Ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը դիետաներն են, սակայն դրանք արդյունավետ են միայն այն պարագայում, եթե հետևում ենք դիետայի պահպանման կանոններին: Իրականում, լավագույն դիետան ճիշտ սնվելն է:

«Ճիշտ սնվել» հասկացությունը ներառում է երեք հիմնական կանոն:

Կանոն N1. Ուտել հնարավորինս հաճախ և կոնկրետ ժամերի: Նախաճաշել պետք է արթնանալուց 20-30 րոպե անց, չմոռանաք նախապես մեկ բաժակ եռացրած ջուր խմել: Նախաճաշը պետք է լավ սննդարար և հնարավորինս հագեցած լինի: Գիտնականները ապացուցել են, որ լավ հագեցած նախաճաշ անող մարդիկ, որպես կանոն, չեն գիրանում, ավելին' լավ նախաճաշն օգնում է օրվա ընթացքում ավելի քիչ ուտել: Նախաճաշին օգտակար է ուտել սպիտակուցներով հարուստ սնունդ, օրինակ' հավկիթ:

Ճաշին կարող եք ուտել ցանցաշերտով և սպիտակուցներով հարուստ սնունդ (հնդկաձավար, ոչ բարձրակարգ ալյուրից պատրաստված մակարոնեղեն, միս, ձուկ, բրինձ, կարտոֆիլ և այլն):

Ընթրիքին կարող եք ուտել հավի սպիտակ միս և սալաթներ: Շատ կարևոր է, որ սնունդն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը չգերազանցի 4-5 ժամը:

 

Շարունակությունը` այստեղ: