Aysor.am-ը գրում է.
Եթե դուք օրական քնում եք 8 ժամ, բայց միևնույն է օրվա ընթացքում չափազանց քնկոտ եք, ապա փորձեք վերանայել ձեր սննդակարգը: Բանն այն է, որ կան մթերքներ, որոնք, այսպես ասած, «քնեցնում են» ձեզ օրվա ցանկացած պահին: Ներկայացնում ենք դրանց ցանկը.
1. Գինի
Գինու անգամ մեկ բաժակը միանգամից թուլացնում է մկաններն ու հանգստացնում է նյարդերը, ինչն էլ կարող է դառնալ քնկոտության պատճառ:
2. Կոնյակ
Օրգանիզմի վրա ունի նույն ազդեցությունն, ինչ գինին:
3. Սպիտակ ալյուրից պատրաստված հացն ու խմորեղենը
Անգամ փոքր քանակությամբ խմորեղենն աշխատավայրում կարող է դառնալ ողջ գործընթացի խաթարման պատճառ, քանի որ դրանից հետո աշխատակիցներն ուղղակի կքնեն:
4. Տապակած յուղոտ միս
Տապակած մթերքը գրգռում է ստամոքսը և ծանրացնում այն: Այպիսով օրգանիզմն իր ամբողջ ուժերն սկսում է ծախսել մթերքը մարսելու վրա մարդը' կորցնելով էներգիա, դառնում է քնկոտ:
5. Գազավորված ըմպելիքները
Գազավորված ըմպելիքները վատացնում են օրգանիզմի նյութափոխանակությունը: Դրանցից ստացած շաքարի մեծ քանակությունն այդպես էլ չի մարսվում ու մնալով օրգանիզմում' քիչ-քիչ բերում է քնկոտության: