Esem.am-ը գրում է.

 

«Միսս Հայաստան 1998» և «Միսս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանն օրերս է վերադարձել Իտալիայի իննօրյա շրջագայությունից: Մեզ հետ զրույցում գեղեցկուհին նշեց, որ մեկնել էր ամուսնու հետ' երեխաներին թողնելով մոր խնամքին. «Մեկնել էինք մեր ընկերներից մեկի ծննդյան տարեդարձը նշելու համար: Նրանք Մոսկվայում են ապրում, Իտալիայում հանդիպեցինք. նրանք էին ընտրել երկիրը: Ֆլորենցիա քաղաքում ենք եղել, սակայն մեկ օր Բոլոնիայում անցկացրինք»:

Գոհարի խոսքերով' ինքը շատ է սիրում Եվրոպան, ուր միշտ մեկնում է ընկերուհիների հետ, սակայն ամուսնու հետ սա իր առաջին այցն էր: «Ամուսինս Դուբայն է շատ սիրում և ամուսնությունից հետո միշտ այնտեղ ենք գնում: Լավ է' հիմա կարողանում եմ համոզել, որ եվրոպական երկրներ գնանք,- ասաց նա և հավելեց,- վերջերս էլ ընկերուհուս հետ Փարիզում էինք' բոլորից հեռու: Այժմ հետծննդաբերական' վերականգնողական, փուլում եմ: Շատ դժվար է երեք երեխաների հետ' չափազանց մեծ աղմուկ ու լարվածություն է»:

 

Շարունակությունը՝ այստեղ: