«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր, երեք երեխաների մայր Գոհար Հարությունյանը այսուհետ հինգ երեխաների մայրիկ է: Հոկտեմբերի 14-ին լույս աշխարհ են եկել նրա երկվորյակները, որը մեծ անակնկալ էր գեղեցկուհու երեխաների համար:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում Գոհարը պատմեց, որ ամուսնու գաղափարն է եղել գաղտնի պահել երկվորյակ ունենալու լուրը.

«Իրականում միայն սկզբում էինք ուշադրությամբ հետեւում, որպեսզի երեխաներս ու մեր հարազատները չիմանան, թե երկվորյակի ենք սպասում, իսկ հետո արդեն սովորություն դարձավ եւ ավելի շատ ամուսինս էր դրան հետեւում: Ամեն դեպքում, մեր նպատակն էր ոչ թե հանրությունից գաղտնի պահել,  այլ կոնկրետ մեր հարազատներից, քանի որ ուզում էինք նրանց անմոռանալի անակնկալ մատուցել»,- նշեց գեղեցկուհի մայրիկը:

 

Գոհարը խոստովանեց, որ ամիսներ առաջ, երբ իմացել է, որ երկվորյակ է ունենալու, շատ է վախեցել.

 

«Ես ուղղակի սարսափել էի, խառնվել էի իրար, անհանգստանում էի, թե ինչպես են նրանք մեծանալու, քանի որ բոլորս գիտենք՝ երկու պտուղն արդեն իսկ ոչ սովորական երեւույթ է եւ համապատասխան ուշադրություն է պահանջում: Հետո մտածում էի, որ բալիկներս փոքր քաշով կծնվեն, որը եւս դժվար կլիներ, սակայն եղավ ճիշտ հակառակը՝ տղաս  3.350 կգ է կշռում, իսկ աղջիկս 2.800 կգ»,- նկատեց մեր զրուցակիցը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։