Tert.am-ը գրում է.
Yahoo որոնողական համակարգի օգտատերերի շրջանում 2013-ին ամենահայտնի բլոգը նվիրված է լացող երեխաներին՝ Reasons My Son Is Crying («Ինչու է տղաս լալիս»): Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ Tumblr-ի այս բլոգն ամենաշատ փնտրվածն է՝ ըստ որոնողական ընկերության դեկտեմբերի 3-ին ներկայացված զեկույցի տվյալների:
Reasons My Son Is Crying բլոգն ստեղծվել է ամերիկացի Գրեգ Փեմբրոուքի կողմից՝ 2013-ի ապրիլին: Սկզբնական շրջանում նա Tumblr-ում հրապարակում էր իր երկու երեխաների լուսանկարները՝ մեկնաբանություններում բացատրելով, թե ինչու են նրանք լալիս:
Ավելի ուշ բլոգը դարձավ հավաքական, որտեղ իրենց երեխաների լուսանկարներն սկսեցին տեղադրել ծնողներ ողջ աշխարհից: Մեծ Բրիտանիայում հոկտեմբերին Reasons My Son Is Crying բլոգի բովանդակության հիման վրա գիրք է հրատարկվել:
Լուսանկարները` այստեղ: