Ժակլին անունով գեղեցկուհին, որը 3 տարուց կնշի ծննդյան 50-ամյակը, իր երիտասարդ տեսքով, անթերի ճաշակով ու հմայքով իսկական աստղ է դարձել Instagram սոցկայքում:
Ինչպես նշում է bigpicture.ru-ն, նրա հետևորդների թիվը գերազանցում է 150.000-ը, մինչդեռ նրա՝ մեկը մյուսից գայթակղիչ ու նորաձևության շնչով լցված լուսանկարները կարող են շարժել նույնիսկ 20-ամյա աղջիկների նախանձը
Ուսումնասիրելով 47-ամյա Ժակլինի անթերի կերպարները՝ դժվար է հավատալ, որ այս կինը կյանքի կես ճանապարհն արդեն անցել է և թոռներ ունի
Հայտնի է, որ Ժակլինը ծնունդով Սերբիայից է: Ներկայում նա 28-ամյա դստեր ու 2 թոռնուհիների հետ ապրում է Իտալիայում: Նա մասնագիտությամբ լեզվաբան է, տիրապետում է 5 լեզվի, սակայն այժմ զբաղվում է բիզնեսով:
Ժակլինի խոսքով՝ եթե հիմնական աշխատանք չունենար, ապա անպայման նորաձևությամբ կզբաղվեր: Նրա կարծիքով՝ կնոջ գեղեցկությունը տարիքի հետ կապ չունի: Ժակլինն իր օրինակով ապացուցում է, որ 40-ից հետո կյանքը դեռ նոր է սկսվում:
Հետաքրքրական է, որ Ժակլինն իր լուսանկարները հրապարակում է #տատիկորըսիրումէնորաձևությունը (#grandmotherthatlovesfashion) հեշթեգով: