Esem.am-ը գրում է.
Երաժիշտ Ալբերտ Աբգարյանը, ով համագործակցում է Քրիստինե Պեպելյանի, Նունե Եսայանի, Լիլիթ Հովհաննիսյանի և այլոց հետ, միաժամանակ աշխատում ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբան, վերջերս հայր է դարձել: Մեզ հետ զրույցում Ալբերտը պատմեց, որ երեխայի սեռը նախապես ճշտել էին և շատ էին ուրախացել որ տղա են ունենալու. «Սկզբում ասել էին, որ աղջիկ է լինելու, հետո պարզվեց' տղա է: Դրանից վերաբերմունքս չփոխվեց, քանի որ սեռը այնքան էլ չեմ կարևորում: Եթե աղջիկ լիներ, նույն ուրախությունը կլիներ, պարզապես հայ տղամարդու համար կարևոր է, երբ առաջնեկը տղա է լինում: Երեխային հորս անունով ենք կոչել՝ Գագիկ»:
Փոքրիկը ծնվել է 3,340 գրամ քաշով և 51 սմ հասակով: «Առաջին անգամ, երբ գիրկս առա որդուս, հրաշալի զգացողություն ունեի: Լալիս էր: Երբ գրկեցի, հանգստացավ. դա ինձ համար ամեն ինչ էր, ապշած էի բնության այդ հրաշքի վրա»,- նշեց նորաթուխ հայրիկը:
Ալբերտը կնոջ' մասնագիտությամբ իրավաբան Ծովինարի հետ ծանոթացել է ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան խնջույքի ժամանակ: Ընկերական շփումից հետո որոշել է հարաբերությունները տեղափոխել սիրային հարթակ. «Սեր առաջին հայացքից չի եղել: Որպես ընկերներ ենք շփվել, հետո մեր զգացմունքները վերածվեցին սիրո: Հատուկ սիրո խոստովանություն, որպես այդպիսին, չի եղել, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել»:
Շարունակությունը` այստեղ: