Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Ինսթագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նրա ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, որը նաև երգչուհու պրոդյուսերն է, մեկնաբանել է վերջին օրերին մամուլում մեծ աղմուկ հանած ՊԵԿ-ի տվյալները' շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների' հարկերից խուսափելու թեմայով:

«Անհարմար է, պարոնա՛յք, մի՛ արեք նման բաներ»,-լուսանկարին կից գրել է երգչուհին:

Պետրոսյանը հերքում է երգչուհու հասցեին հնչած բոլոր մեղադրանքները:

«Ծանոթացել եմ ՊԵԿ-ի տարածած հայտարարությանը, և դրա մեջ չկա Լիլիթ Հովհաննիսյանի անունը: Վստահ եմ' այդ հայտարարությունը չի վերաբերվում Լիլիթին, քանի որ այս տարի գրեթե Հայաստանում չենք եղել՝ Լիլիթի համաշխարհային շրջագայության պատճառով: Իսկ 2018-ին Լիլիթը որևէ համերգ չի ունեցել՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում»,- պարզաբանել է Պետրոսյանը և հավելել, որ վերջին երկու տարիներին ստիպված են եղել մերժել համերգների բազմաթիվ առաջարկներ, որպեսզի բոլոր այդ համերգներն ընդգրկեն 2019 թվականի «Dream world tour» համերգային շրջագայության մեջ:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել․

Հարկերը չվճարելու համար շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկի դեմ քրգործ է հարուցվել. 


Վահրամ Պետրոսյանը նշել է, որ իրենք 2019 թվականի համերգային շրջագայության համար վաղուց վճարել են, չնայած որ կարող էին դա անել մինչև 2020-ի ապրիլը:

«ՊԵԿ-ի անանուն հայտարարությունը Լիլիթի անվան հետ կապելը պարզապես լրագրողի երևակայության արդյունքն է: Իհարկե, վատ չէր լինի, որ այդպես լիներ, նման եկամուտից հետո, սիրով թոշակի կգնայինք»-ասել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում, ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ, չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: Մամուլում սկսեցին գրել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում և համարվում է ամենապահանջված երգչուհիներից մեկը։

Ավելի վաղ ՊԵԿ-ը վերջին նամակն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի: Մամուլում շահարկվում է Սոնա Շահգելդյանի, Իվետա Մուկուչյանի, Սիլվա Հակոբյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Թաթայի, Անդրեի և Արման Հովհաննիսյանի անունները:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Lilit Hovhannisyan (@lilithovhannisyan) onSep 23, 2019 at 11:45am PDT