Ցանկացած կնոջ զգեստապահարանում հագուստը բաժանվում է երեք տեսակի' իր համար, ընկերուհիների համար և տղամարդկանց համար: Պետք չի խառնել այս երեք տեսակները:

Վերանայեք շարֆերի, վզկապների և շրթներկի հավաքածուները: Շարֆն ու շրթներկը պետք է ներդաշնակության մեջ լինեն:

Եթե ձեր կիսաշրջազգեստը կամ զգեստը քայլելիս վեր է բարձրանում, ապա պետք է կամ այլ ձևվածք ընտրեք, կամ կրեք մեկ համար մեծ հագուստ:

Հիշեք' սպիտակ կոշիկներ կրում են միայն մինչև ժամը 5-ը:

Չեն լինում ընդարձակ ոտքեր, լինում են վատ զուգագուլպաներ: Չեն լինում տգեղ կանայք, լինում են անգրագետ վարսավիրներ:

Fashionation-ը գրում է.

 

Մի վախեցեք բարձր կրունկներից: Պարտադիր չի, որ բարձրակրունկներն անհարմար լինեն:

Լավ ճաշակի համար պետք է աշխատել ամեն օր:

Կոշիկը պետք է լինի ոչ միայն հարմար, այլև նրբաճաշակ: Տաբատի գույնի կոշիկները տեսողականորեն երկարացնում են ոտքերը:

Դասական կոստյումը կարող է լինի ոչ միայն գրասենյակային, այլև երեկոյան:

Եթե վառ ու արտահայտիչ զգեստ եք կրում, ուշադիր եղեք, որպեսզի համեստ սանրվածք ունենաք:

Շատ կանայք անիմաստ վախենում են աշխատավայրում կրել ատլասե հագուստ' այն չափից դուրս տոնական համարելով: Եթե հագուստը լինի չեզոք գույնի, ապա համարձակորեն կարող է համարվել գրասենյակային:

Մի ամաչեք ձեր կառուցվածքից: Այն, ինչ Աստված է ձեզ տվել, գեղեցիկ է:

Երբ մորթին և մազերը միաձուլվում են, ծիծաղելի բան է ստացվում:

Երեկոյան հանդերձանքի համար երկու կանոն կա. պետք է փայլի միայն մի բան' կամ զգեստը, կամ աքսեսուարները:

Այն դեպքում, երբ ավելորդ քաշի հետ խնդիր ունեք, բարձրակրունկները որոշիչ դեր կարող են խաղալ'օգնելով թաքցնել կազմվածքի թերությունները: