Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքում նոր լուսանկար է հրապարակել և գրել ոճային լինելու մի քանի պարզ կանոն։
«Ասում եմ լավ հագնվելու համար նախ քթածակ է պետք, մարմնիդ իմացությունն ու ինքդ քեզ ճանաչելու կարողությունը։ Թե չէ էնքա՜ն թանկարժեք զգեստներ կան, որոնք չարժի անգամ փորձել, էլ ուր մնաց հագնել։ Մի քանի զարդը կարող է հարստացնել ամենահասարակ կտորն անգամ։ Այս ամառվա տրենդն ինձ համար որոշել եմ արդեն. երկարափեշ զգեստ, հայկական գոտիներ (քամարներ), արծաթից հայկական զարդեր ու մարգարիտ։
Դիմահարդարումն ու սանրվածքն իմ ձեռքի գործն են։ Զգեստի դիզայնը՝ նույնպես (սովորական աստառի կտոր)։ Ոճի ու զարդերի համադրությունը՝ սեփական արտադրության»,– լուսանկարը մակագրել է Նազենին։