Life.panorama.am-ը գրում է.

 

Ֆիլմիպ Կիրկորովը հետաձգել է «ДруGoy» համերգային ծրագրի շրջանակներում երկուշաբթի օրը Մոսկվայում կայանալիք համերգը: Նա նշել է, որ Կազանում կատարված ողբերգական դեպքերից հետո մարդիկ զվարճանալու տրամադրություն չունեն:

«Ինձ հիմա քիչ է հետաքրքրում համերգի ճակատագիրը: Սարսափելի դժբախտություն է պատահել, մարդիկ են զոհվել: Իմացա, որ ինքնաթիռի պայթյունի զոհերի թվում է նաև Թաքստարանի նախագահի որդին. երիտասարդ տղա, ում կինը հղիության 8-րդ ամսում է գտնվում: Բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղվեցին: Ի՞նչ համերգի մասին է խոսքը»,-նշել է երգիչը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Մոսկվայից Կազան թռչող «Boeing» 737 ինքնաթիռը վայրէջքի պահին վթարի է ենթարկվել և այրվել: Ինքնաթիռում գտնվող 44 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել էին: