Tert.am-ը գրում է.
Երգչուհի Ջեսիկա Սիմփսոնն ու նրա ամուսինը՝ Էրիկ Ջոնսոնը, վերջերս կարևոր ձեռքբերում են ունեցել. նրանք գնել են առանձնատուն, որտեղ նախկինում բնակվել է լեգենդար ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը՝ ընտանիքի հետ։
Ինչպես տեղեկացնում է luxlux.net-ը, էլիտար գույքը գտնվում է Լոս Անջելեսի արվարձաններից մեկում և արժե 13 մլն դոլար։
Դղյակն ունի մի քանի ննջարան՝ մանկական, հյուրերի, խոհանոց և ճաշասրահ, պահարան-սենյակներ և լոգարաններ։ Բակում մեծ լողավազան կա, և ավտոտնակ՝ նախատեսված մի քանի ավտոմեքենաների համար։
Ընդհանուր առմամբ, տունն ամրոց է հիշեցնում։
Լուսանկարները` այստեղ: