Life.panorama.am-ը գրում է.

 

Ամենատարածված պատճառներից մեկը, թե ինչու տղամարդիկ չեն համարձակվում ծանոթանալ իրենց դուր եկած կնոջ հետ մերժում ստանալու վախն է: Ընդորում' այդ վախն ավելի է ուժգնանում, եթե սպասվելիք մերժումը պետք է արվի հանրորեն, օրինակ' սրճարանում: Որոշ տղամարդիկ այդ հարցին ստեղծագործական լուծում են տվել. նրանք մատուցողի միջոցով նամակներ են ուղարկում կնոջը' վերջինիս ուշադրությունը գրավելու նպատակով:

Մերժվելու վախին հետևում է մեկ այլ բավականին տարածված վախ' համաձայնություն ստանալու վախը: Ի՞նչ անել, եթե կինն ի վերջո համաձայնի ծանոթանալ: Ինչպե՞ս վարվել այդ պարագայում: Օրինակ' եթե փոխանակվել եք հեռախոսահամարներով, տղամարդիկ հաճախ չգիտեն' իրենք զանգեն, թե սպասեն մինչև կինն ինքը կզանգի: Անինքնավստահ տղամարդկանց այս հարցը հաճախ է ծանր իրավիճակի մեջ դնում:

Մեկ այլ պատճառը ծաղրի առարկա դառնալու վախն է: Սա վերաբերում է հատկապես այն իրավիճակներին, երբ աղջիկն իր ընկերուհիների շրջապատում է նստած:

Երբեմն ծանոթությանը խանգարում են ոչ միայն վախերը, կան նաև այլ պատճառներ: Օրինակ'շատ հաճախ այնպես է լինում, որ գեղեցիկ աղջիկը երկար ժամանակ միայնակ նստած է լինում սրճարանում, և նրան ոչ ոք չի մոտենում' չնայած, որ սրահի տղամարդիկ մեծ հետաքրքրությամբ են նայում նրան: Սրա պատճառն այն է, որ տղամարդիկ համոզված են, թե գեղեցիկ կինը չի կարող միայնակ լինել:

Երբեմն գեղեցիկ կանայք տղամարդկանց մոտ շատ ինքնավստահ և կամակոր մարդու տպավորություն են թողնում: Այնինչ' տղամարդիկ նախընտրում են շփվել ավելի հեշտ հասանելի և հասարակ կանանց հետ: