Ամերիկացի լրագրող Էնթոնի Դեկերտիսը սկսել է նախորդ ամիս 72 տարեկանում մահացած երաժիշտ Լու Ռիդի ինքնակենսագրականը գրելու աշխատանքները, հայտնում է lenta.ru-ն։

Գրքի լույս տեսնելու հնարավոր ամսաթիվը դեռ հայտնի չէ: Այն դեռևս անուն չունի: Հայտնի է միայն, որ կենսագրականը կհրատարակի Little, Brown and Co. հրատարակչությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Դեկերտիսը, որը համագործակցել է այնպիսի հրատարակությունների հետ, ինչպիսին է Rolling Stone-ը և The New York Times-ը, անձամբ ծանոթ է եղել Ռիդի հետ և բազմիցս նրանից հարցազրույց է վերցրել: Բացի այդ, նա The Velvet Underground-ի լավագույն երգերի անթոլոգիայի համար գրքույկ է կազմել՝ ուղեկցող տեքստով: