Բրիտանացի լրագրող Ֆիլիպ Նորմանը Little, Brown and Company հրատարակչության կողմից պատվեր է ստացել գրել հանրահայտ երաժիշտ Փոլ Մաքքարթնիի կյանքի պատմությունը, ով բացասական էր արտահայտվել նրա մասին «Shout! The Beatles in Their Generation» գրքի լույս տեսնելուց հետո, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։
Նորմանի 1981թ. տպագրված գիրքը երգչի բացասական արձագանքին էր արժանացել այն պատճառով, որ The Beatles-ի կիթառահարն այնտեղ ներկայացված է ոչ թե Ջոն Լենոնին հավասար համահեղինակ, այլ երկրորդը՝ Լենոն-առաջնորդից հետո։
Մաքքարթնին դժգոհել էր նաև գրքի մի քանի վիճելի ենթադրություններից, որոնցից մեկի համաձայն՝ խմբի մենեջեր Բրայան Էպշտեյնի մահվան պատճառը նշվել է դավադրությունը։
Ըստ լուրերի՝ լրագրողի և Մաքքարթնիի միջև հարաբերությունները ջերմացել են տարիների ընթացքում։ Մասնավորապես՝ երաժիշտն էլեկտրոնային փոստով պատասխանել է Նորմանի մի քանի հարցերին, երբ նա գրելիս է եղել Ջոն Լենոնի կենսագրությունը։