Aysor.am-ը գրում է.

 

Եթե երկուշաբթի օրը կարևոր հանդիպում եք ունենալու ու ցանկանում եք դրան ներկայանալ իդեալական տեսքով, բայց կարծում եք, որ հանգստյան օրերի ընթացքում ուղղակի անհնար է կարգի բերել կազմվածքը, ապա սխալվում եք:

Մեկ-երկու ավելորդ կիլոգրամ կարելի է կորցնել նաև հանգստյան օրերի ընթացքում' մեկօրյա դիետայի օգնությամբ:

Ներկայացնում ենք մեկօրյա դիետայի մենյուի տարբերակներից մեկը:

Նախաճաշ' 1 խաշած ձու, կես արքայանարինջ (գրեյպֆրուտ), մեկ գավաթ սև սուրճ (առանց շաքարի ու կաթի):

Կեսօրին' երկու կրեկեր պանրի շատ բարակ երկու կտորով: Մեկ գավաթ սև սուրճ (առանց շաքարի ու կաթի):

Ճաշ' մեկ կտոր ոչ յուղոտ միս և ինչ-որ բանջարեղեն: Մեկ գավաթ սև սուրճ (առանց շաքարի ու կաթի):

Ընթրիք' 100գ հավի միս' առանց կաշվի կամ ձուկ: Ուտել խաշած կամ շոգեխաշած վիճակում: Մեկ բաժին եփած ծաղկակաղամբ:

Սպասվող արդյունք' Դիետայի օգնությամբ կկորցնեք առնվազն 1 կգ մեկ օրում: