Այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ծննդյան օրն է: Դերասանուհին դարձավ 21 տարեկան: ESem.am-ը շնորհավորեց նրան և իմացավ, թե Շուշաննան ինչպես է նշել և դեռ նշելու տարեդարձը:
Գիշերը Շուշաննան եղել է քեռու տանը, որտեղ նրան մեծ անակնկալ է սպասվել: Ուղիղ կեսգիշերին հոբելյարին այցելության է եկել Mickey Mouse-ը՝ ձեռքին 21 փուչիկ, փուչիկներց պատրաստված մարդուկ, ևս 1 փուչիկի վրա գրված է եղել «Շուշաննա»: Անակնկալը շատ է ոգևորել դերասանուհուն, քանի որ այն մատուցվել էր երկրպագուների կողմից: «Շատ ուրախացա, ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ անակնկալը մատուցած երկրպագուներս Հայաստանից դուրս են գտնվում և տարբեր տեղերում ապրում, սակայն համախմբվել են ու ինձ անակնկալ մատուցել: Այնուամենայնիվ, կարողացել են կազմակերպել այս ամենը, քույրիկիցս ճշտել են, թե որտեղ եմ լինելու,- մեծ ոգևորությամբ պատմեց դերասանուհին ու հավելեց, որ նրանք կապ են հաստատել իր հետ, անձամբ շնորհավորել ու իրենց բարեմաղթանքները հղել ու ճշտել՝ արդյոք իրեն դուր է եկել անակնկալը: -Շատ մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր երևի ինձնից շատ էին սպասում այս օրվան: Նրանք իրենց խոսքում էլ նշում էին, որ շատ էին սպասում այս օրվան և ուզում էին իսկապես ուրախացնել ինձ: Ինձ շատ է ուրախացնում, որ ամենն արվել է սրտանց և անկեղծ: Զգացի, որ իրենց համար շատ կարևոր էր ինձ ուրախացնելը, ինչն էլ ինձ համար է շատ կարևոր: Անչափ շնորհակալ եմ»:
Շարունակությունը` այստեղ: