Life.panorama.am-ը գրում է.
Շատերը գիտեն, որ մարդկանց մոտ ամենակարևորը առաջին տպավորությունն է, սակայն կարելի է փոխել այդ ընկալումը ճիշտ դիմահարդարման միջոցով։
Sunday Times Style ամսագրի հետ զրույցում նեյրոգիտության ֆրանսիացի մասնագետ, բժիշկ Առնո Ուբերտը բացահայտում է, որ դեմքի վրա առկա թերություները ազդում են ուղեղի վրա, որի արդյուքում մարդկանց մաշկը կարող է դառնալ առավել վատը։ Այս դեպքում օգնում է դիմահարդարումը, որը կարող է մեծացնել հաջողության հնարավորությունները և երջանիկ դարձնել կարիերայի ու անգամ սիրո մեջ, ասում է Առնո Ուբերտը։
Գիտնականը, ով հեղինակել է մի շարք գրքեր, որոնցում ներկայացվում է դիմահարդարման, ներկայանալի արտաքինի և թե ինչպես են մարդիկ ընկալում մյուսներին հարաբերությունները, որը գիտնականն անվանում է «սոցիալական եռանկյունի», նշում է, որ աչքերից մինչև բերան հատվածը հաջողության բանալին է։
«Ողջ սոցիալական ինֆորմացիան գալիս է դեմքի կենտրոնից։ Եթե ուղեղը տարված է դեմքի թերություներով, այն ավելի վատ է գործում, որի հետևանքով դիմացինի մոտ ստեղծվում է ավելի թույլ սոցիալական գնահատական»,-ասում է Ուբերտը։
Շարունակությունը` այստեղ: