Jaguar մեքենաշինական բրենդը ներկայացրել է իր նոր F-type Coupé-ն, որի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այս ամիս՝ Լոս Անջելեսի ավտոշոուի շրջանակներում, գրում է The Telegraph-ը։

Ընկերությունը նշել է, որ 2014թ. գարնանը վաճառքի հանվելիք նորույթը կլինի երբևէ ստեղծված ամենադինամիկ Jaguar-ը։
Մեքենան հասանելի կլինի 2 տարբերակով՝ 375 ձիաուժ հզորությամբ և 488 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով։

Սպորտային մեքենայի տեխնիկական բնութագրի մասին ամբողջական տեղեկությունը հրապարակվելու է նոյեմբերի 20-ին։

Jaguar F-type coupe revealed