Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը (Council of Fashion Designers of America) միավորվել է eBay-ի հետ՝ ներկայացնելու նոր տեխնոլոգիական թևնոց, որը կարող է վերածվել USB լիցքավորիչի: Նոր տեխնոլոգիական թևնոցի դիզայնի ուղղությամբ աշխատանքներ է տարել նաև հայտնի ամերիկացի ոճաբան Ռեյչլ Զուն, հայտնում է The Telegraph-ը:
Նորաձևության վերջին նորամուծությունը տեխնոլոգիայի ոլորտում պատկանում է առավել արժեքավոր նորարարությունների շարքին, ինչպիսին են Քեյթ Մոսի՝ հեռախոսների համար նախատեսված աքսեսուարներն ու Marc Jacobs-ի՝ iPad-ի համար ստեղծված պատյանը:
Սովորական թևնոցի տեսք ունեցող աքսեսուարը, որը ներկայացվում է տարբեր գույներով, մի ծայրին ունի USB միակցիչ, իսկ մյուսին՝ միկրո USB գլխիկ, որոնց միջոցով հնարավոր է լիցքավորել iPhone հեռախոսները: