Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվեց տեղեկություն, ըստ որի, ծանրորդուհի Մելինե Դալուզյանը փոխել է սեռը և միջոցառումներից մեկին ներկայացել իր կնոջ հետ:
Այս լուրը ESem.am-ին հայտնի էր դարձել դեռևս ամիսներ առաջ: Այն ժամանակ կապ հաստատեցինք Մելինե Դալուզյանի հետ և խոսեցինք սեռական ոչ ավանդական կողմնորշում ունենալու մասին: Նրա հետ հեռախոսազրույցից հետո որոշեցինք չհրապարակել մեր ունեցած տեղեկություններն ու լուսանկարը: Թեև գիտեինք, որ դա մեծ սկանդալ կդառնա, չցանկացանք խախտել նրա անձնական կյանքի գաղտնիության իրավունքն ու վնասել նրան' նկատի ունենալով նաև, որ գուցե ոչ բոլոր ազգականներն են տեղյակ այդ մասին:
Այսպես թե այնպես, լուրը հայտնի դարձավ հանրությանը և ներկայացնում ենք նրա և ընկերուհու լուսանկարը, որը ժամանակին զետեղված էր Mel Lili Daluzyanner անունով ֆեյսբուքյան էջում և հասանելի բոլորի համար: