Նուշի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել քաղցը: Ինդիանայում Պերդյու համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ ամեն օր 43 գ տապակած, մի քիչ աղ ավելացրած նուշն օրգանիզմն ապահովում է վիտամին E-ով, նվազեցնում է քաղցի զգացողությունը և չի ավելացնում քաշը՝ չնայած բավականին բարձր կալորիականությանը: 43 գ նուշը հավասար է մոտ 30 պտղի:
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ նուշը կարող է լավ ուտեստ լինել հատկապես նրանց համար, ովքեր անհանգստացած են իրենց քաշով»,- ասել է հետազոտության առաջատար մասնագետ, դոկտոր Ռիչարդ Մատտեսը:
Ավելի վաղ ապացուցվել էր, որ նուշը հագեցածության զգացողություն է առաջացնում ինչպես նորմալ քաշով, այնպես էլ գեր մարդկանց մոտ: Համարվում է, որ դրա պատճառը նուշի մեջ պարունակվող մոնոհագեցած ճարպերն ու սպիտակուցներն են: