Գիտնականների կարծիքով, գինին դրական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան վիճակի, ինչպես նաև սրտանոթային համակարգի վրա:
Ինչպես գրում է The Indian Express-ը' այդ կապը ապացուցվել է 55-80 տարեկան մոտ 5500 մարդկանց շրջանում անցկացված յոթ տարվա հետազոտության արդյունքներով: Հետազոտություններից նաև պարզվել է, որ գինու մեջ պարունակվող տարրերը դրական ազդեցություն են ունենում նաև ուղեղի առանձին հատվածների վրա:
Վերջին հետազոտության մասնակիցները երբեք չեն տառապել խորը դեպրեսիայով և ալկոհոլի հետ խնդիր չեն ունեցել: Մասնակիցներն ամեն շաբաթ խմում էին գինի, ինչը թույլ էր տալիս խուսափել դեպրեսիայից:
Հետազոտության համահեղինակ, Նավարայի համալսարանի պրոֆեսոր Միգել Մարտինես-Գոնսալեսը կարծում է, որ դեպրեսիայի և սրտի իշեմիկ հիվանդություններն ունեն շատ ընդհանրություններ' միասնական կենսաբանական մեխանիզմներ, այդ պատճառով էլ գինին օգնում է: