Սպիտակ հացի օգտագործումից անմիջապես հետո արյան մեջ շաքարի քանակությունը բարձրանում է, արտադրվում է ինսուլին, որից հետո գլյուկոզայի քանակը միանգամաից իջնում է և առաջանում է քաղցի զգացողություն:
Օգտագործե՞լ հաց, թե՞ ոչ
Խոշոր հատիկավոր հացահատիկներից պատրաստված հացը հարուստ է վիտամիններով, արագ հագեցնում է քաղցը և օգնում մարսել ճարպերը, իսկ սպիտակ հացը վիտամիններ չի պարունակում և քաղցի զգացողություն է առաջացնում:
Հետաքրքիր փաստեր
200 տարի առաջ մարդն օրական օգտագործում էր 1 կգ հաց: 21-րդ դարում ՝ 200գր:
Հացի և բուլկու միջև տարբերություն առաջել է միայն 18-րդ դարում, երբ սկսեցին հացահատիկը ազատել պատիճից: Բուլկին ի սկզբանե ուտում էին միայն վերնախավի ներկայացուցիչները, բայց արդեն 1900 թ-ին բուլկին օգտագործման ծավալներով գերզանցեց հացի օգտագործմանը:
Օգտակար փաստեր
Հացը պարունակում է B խմբի վիտամինների ողջ խումբը: Այս խմբի վիտամինները հատկապես օգտակար են նյարդային համակարգի համար: Պարունակում է նաև A խմբի վիտամինների որոշակի քանակություն և վիտամին K: Վիտամին C-ն եփելիս ամբողջությամբ անհետանում է: Հացն ավելի լավ է օգտագործել ոչ թե թարմ ու տաք վիճակում, այլ որոշ ժամանակ անց: Տաք հացում գլյուտեինի առաջացումն անմիջապես ավարտված չէ: Սա կարող է հանգեցնել աղիների ոլորման: Որոշ երկրներում, մասնավորապես ԱՄՆ –ում օրենքն արգելում է տաք հաց մատուցել:
Ինչպես ընտրել
Խոշոր հատիկավոր հացահատիկից կամ, այսպես կոչված, անմշակ ալյուրից պատրաստված հացն ամենաօգտակարն է: Այսպիսով նախընտրություն պետք է տալ հենց խոշորհատիկավոր հացին: Երկրորդ տեղում սև հացն է:
Ինչպես պահպանել
Հացի պահպանման ամենաճիշտ մեթոդը պոլիէթիլենային տոպրակն է կամ հատուկ հացամանը, որտեղ հացը կպահպանի փափկությունն ու օգտակար հատկությունները: Եթե հացի վրա առաջանում են բորբոսանման հետքեր, անիմաստ է հեռացնել միայն ախտահարված հատվածը, այդպիսի հացն այլևս պիտանի չէ օգտագործման համար: Հացը պետք է հեռու պահել արևի ճառագայթներից և ջեռուցող սարքերից: