Այն մասին, որ նախկին «Թիվ 5» խմբի Ալբերտն ու կինը' Ստելլան, սպասում են իրենց առաջնեկին ESem.am-ն արդեն պատմել է: Օրեր առաջ իրենց ամուսնության 4 ամյակը տոնած զույգն այսօր ծնող է դարձել: Նրանց անդրանիկ զավակը, ում նորաթուխ ծնողները Նարեկ են կոչել, ծնվել է այսօր առավոտյան' Հանրապետական ծննդատանը: Մեզ հետ զրույցում երջանկությունից փայլող հայրիկը մի քանի մանրամասներ հաղորդեց որդու և կնոջ մասին: Փոքրիկ Նարեկը ծնվել է 49 սմ հասակով և 2 կգ 600 գրամ քաշով:

«Չեք պատկերացնի, թե որքան երջանիկ եմ, ուրախությանս չափ ու սահման չկա: Այնքան ուրախ եմ, որ անգամ դժվարանում եմ բառեր գտնել ու զգացողություններիս մասին խոսել: Նարեկիս և Ստելլայի հետ ամեն բան կարգին է, կնոջս դեռ չեմ տեսել, բայց բժիշկներն ասում են, որ իրեն լավ է զգում, շուտով հիվանդասենյակ կտեղափոխեն»,- հայտնեց Ալբերտը:

ESem.am-ը շնորհավորում է զույգին, փոքրիկին էլ անհոգ մանկություն մաղթում:

 

Ներկայացրեց Մերի Պողոսյանը