Երգչուհի Արևիկ Ալավերդյանը, որն ամուսնանալուց հետո ապրում է Փարիզում, հոկտեմբերի 31-ին նշել է ծննդյան 27-րդ ամյակը: Այդ օրը երգչուհին ամուսնու և մտերրիմների հետ նշել է մտերմիկ միջավայրում ստացել բազմաթիվ շնորհավորանքներ և իր սրտով նվերներ: Իսկ ահա երկու օր հետո Արևիկը ամուսնու' Հայկի և իրենց սանիկների հետ ծննդյան օրը նշել են ընկերական ջերմ մթնոլորտում:

«Քանի որ երկու օրվա տարբերությամբ մեր սանուհու ծննդյան օրն էր, որոշեցինք երկու օր նշել ծնունդս: Հենց ծննդյանս օրը նշեցինք մտերիմ բարեկամների հետ, իսկ երկու օր հետո արդեն հավաքվեցինք Փարիզի գեղեցիկ ռեստորաններից մեկում և շարունակեցինք ուրախանալ: Բազմաթիվ նվերներ եմ ստացել, ամեն բան շատ եմ հավանել: Այս տարվա ծնունդս տարբերվեց մյուս՝ 26 տարիներին նշած ծննդյան օրերից, քանի որ առաջին անգամ գտնվում էի Փարիզում' սիրելիիս կողքին: Ընկերություն անելիս և նշանված ժամանակ առիթ չի եղել Փարիզ մեկնել հենց այդ ժամանակահատվածում և այդպես այդ օրը անց եմ կացրել Երևանում ընտանիքիս անդամների և ընկերուհիներիս հետ: Իսկ այս տարի ամեն բան այլ էր: Միայն թե շատ տխուր էի, որ հեռու եմ ծնողներիցս և ընկերուհիներիցս:

Խոսելով ընտանիքի համալրման մասին՝ Արևիկը նշեց, որ արդեն մտածում են այդ ուղղությամբ :): Արևիկը տղա երեխա է ուզում ունենալ, «Ես ինքս շատ եմ ուզում տղա երեխա ունենալ, բայց ինչ սեռի երեխա էլ լինի, կարևորը՝ առողջ ու հաջողակ լինի»,- եզրափակեց Արևիկը:

«Zham.am»-ը միանում է Արևիկին ուղղված բոլոր շնորհավորանքներին' մաղթելով ամուր ու կայուն ընտանեկան կյանք: