«Սթրես» բառը մտել է գրեթե յուրաքանչյուրիս առօրյան, դարձել կյանքի անբաժանելի մասը: Ներկայացնում ենք շատ կարճ ժամանակում սթրեսը թոթափելու փոքրիկ գաղտնիքներ:
Կերեք ընկույզ: Սովորական խմորեղենն ու սուրճը փոխարինեք ընկույզի տեսականիով: Նրանք հարուստ են սնուցող նյութերով, որոնք մասնակցում են սերոտոնինի' երջանկության հորմոնի արտադրությանը. B և E վիտամինները, հակաօքսիդանտները կօգնեն Ձեզ սթրեսի դեմ պայքարում:
Խորը շունչ քաշեք: Կարող եք միայն խորը շունչ քաշել, բայց ավելի արդյունավետ կլինի միաժամանակ եթերային յուղի բույրը շնչել: Այն կօգնի Ձեզ չմտածել խնդիրների մասին և ուրիշ տեսանկյունից նայել իրավիճակին: Ընտրեք այնպիսի յուղ, որի բույրն ամենից շատ եք սիրում:
Մերսեք ականջի բլթակները: Չինացիները խորհուրդ են տալիս մերսել բլթակները: Հպվելով բլթակների վրա գտնվեղ համապատասխան կետերին՝ Դուք դրական ներգործություն եք ունենում տարբեր օրգանների վրա: Պարզապես բթամատի և ցուցամատի ծայրերով շրջանաձև մերսեք բլթակները:
Թեյ խմեք: Հատկապես սև թեյը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք օգնում են օրգանիզմին արդյունավետ պայքար մղել սթրեսի դեմ:
Վիտամին C կերեք: Այս վիտամինը արյան մեջ քչացնում է սթրեսի հորմոնը: Պայուսակում միշտ ունեցեք, սակայն պետք չէ չարաշահել: Մեծ չափաբաժնով վիտամինը կարող է ալերգիա առաջացնել:
Հապալաս կերեք: Հապալասը հիանալի հատապտուղ է: Այն դրական է ազդում օրգանիզմի վրա ոչ միայն սթրեսային իրավիճակում, այլև օգտակար է աչքերի և ուղեղի համար:
Ձգվեք: Պարզվում է, որ ձգվելը օգնում է հեռացնել սթրեսը: Ամենևին պարտադիր չէ գնալ սպորտակումբ: Եթե Դուք գրասենյակում եք, կատարեք հետևյալ վարժությունը. նստած տեղում ոտքերը բարձրացրեք գետնից, թաթերը ուղղեք դեպի Ձեզ: Ձգվեք, փորձեք հասնել և կպչել թաթերին:
Ծիծաղեք: Մի ամաչեք: Բարձրաձայն ծիծաղեք: Ծիծաղը սթրեսի դեմ լավագույն միջոցն է: