Հոկտեմբերին նշվում է ղեկավարի միջազգային օրը: Այս մասին հոգացել է ամերիկացի մի քարտուղարուհի: Հավատարիմ ու նվիրված գործավարուհին առաջարկել է տոնի գաղափարն, ու Իլինոյս նահանգում 1962-ին ամրագրել են այն միջազգային օրերի ցանկում: Անդրադարձից պարզիր' ինչպիսին են լինում ղեկավարները և արդյոք մշտապես պե՞տք է կատարել նրանց հրամանները: Բացահայտիր նաև հայտնի կին ղեկավարներին:

«Ղեկավարների անհաջողության պատճառը պարտադիր չէ, որ թաքնված լինի ցածր մասնագիտական որակավորման մեջ». պնդում են հոգեբանները: Շատ ավելի հաճախ նորաթուխ պետերն անհաջողություն են կրում ենթակաների հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու ընդունակ չլինելու պատճառով:
Ղեկավարը հրամաններ արձակելիս չպետք է անառարկելի տոնով ասի. «Ես ուզում եմ…», «Ինձ հարկավոր է…», որովհետև ենթակայի գիտակցության մեջ դա միանգամից փոխարկվում է այլ արտահայտության' «Մի տեսեք, նա ուզում է…»: Գերադասել են. «Մեր ընկերությանը պետք է…» տիպի ձևակերպումները: Ասում են' փորձառու ղեկավարը, որպես կանոն, շահագրգռված է ղեկավարման մեղմ մեթոդներ կիրառելու մեջ:
Հրաման տալիս պետ է խուսափել նաև' «Կանես դա, բայց ոչ այնպես, ինչպես անցյալ անգամ…» տիպի քննադատական ձևակերպումներից:


Կատարե՞լ ղեկավարի որոշումները, թե ոչ


Ուսումնասիրությունները վկայում են, որ ովքեր լուռ ենթարկվում են ղեկավարության անարդար վերաբերմունքին, երկու անգամ ավելի շատ են ենթակա ինֆարկտից մահանալու ռիսկի, քան նրանք, ովքեր հանդգնում են հակառակվել: Ստոկհոլմի համալսարանի սթրեսների ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները տասը տարի շարունակ ուսումնասիրել են 2755 աշխատող տղամարդկանց առողջական վիճակը, չափել զարկերակային ճնշումը, որոշել քաշը, կատարել տարբեր հետազոտություններ, հարցումներ: Այդ տարիների ընթացքում կամավորներից 47-ը մահացել է: Մահվան պատճառներն ուսումնասիրելիս գիտնականները եկել են այն եզրակացության, որ իրենց ղեկավարների որոշումները հնազանդորեն կատարողների մոտ ինֆարկտից մահացության դեպքերն երկու անգամ ավելի շատ են, քան նրանց մոտ, ովքեր վիճելու, սեփական կարծիքը պաշտպանելու համարձակություն են ունենում: Պատճառները հասկանալի են. սթրեսի ժամանակ հուզական պոռթկման բացակայության դեպքում արյան մեջ սրտամկանը քայքայող հորմոնների մակարդակը կտրուկ բարձրանում է, որն արագ վերականգնվում է սթրեսին արձագանքելու դեպքում: Կանանց վրա սթրեսային նման իրավիճակները նույնպես ազդում են, սակայն իգական սեռի ներկայացուցիչների սիրտը պաշտպանված է սեռական հորմոններով, ուստի նրանց շրջանում ինֆարկտ ավելի քիչ է հանդիպում: Այդուհանդերձ, հետազոտության ղեկավարը խորհուրդ է տալիս ղեկավարի վրա չբղավել, քանի որ դա հավանաբար կվնասի կարիերային, ուղղակի պետք է անհամաձայնությունն արտահայտել ավելի կոռեկտ ձևով և փորձել գտնել ընդունելի որոշում:

 

Շարունակությունը` այստեղ: