Չինուհի Ֆենգ Յինգը որոշել է իր հարսանիքի օրը հիշարժան դարձնել՝ լուսանկարվելով իր փեսացուի հետ ժայռամագլցման ժամանակ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ ամուսնական զույգը, որն էքստրեմալ մարզաձևերի սիրահար է, որոշել է իրենց հարսանեկան լուսանկարները պատկերել արտասովոր վայրում:

Նրանք ընտրել են ժայռ մագցլելու տարբերակը, քանի որ ծանոթացել են լեռնագնացության ժամանակ: Նրանք հրավիրել են լուսանկարչի, ով նույնպես ժայռամագլցման սիրահար է, և խնդրել լուսանկարել իրենց: Ալպինիզմի սիրահարները երեք ժամ շարունակ կախված են եղել ժայռից, ինչի արդյունքում ստացվել են նրանց հարսանեկան արկածային լուսանկարները: