Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ապահարզանը եւ դրան հաջորդող միայնակ վիճակը բացասաբար են ազդում կնոջ ոչ միայն արտաքինի, այլեւ առողջական վիճակի վրա:
Գիտնականների փորձին, որը շարունակվել է երկու տարի, մասնակցել է 35 հազար ամուսնական զույգ: Բժիշկներն ուշի ուշով հետեւել են մասնակիցների առողջական վիճակին: Փորձագետները նկատել են օրինաչափություն, երբ զույգերը բաժանվելու որոշում են կայացրել եւ ապահարզանի դիմում ներկայացրել, կնոջ ինքնազգացողությունը սկսել է կտրուկ վատթարանալ:
Բաժանումից կարճ ժամանակ անց նշված կանանց առողջական վիճակի բացասակական փոփոխություններ են գրանցվել: Այս վիճակն ավելի է վատթարացել հետագա միայնության պայմաններում: Առաջին հերթին նկատվել են սրտանոթային եւ սեռական համակարգի հիվանդություններ: Նման կանանց մոտ կենսաբանական տարիքի սրընթաց աճ է նկատվել, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է նույնիսկ կյանքի տեւողության կրճատման:
Կնողջ առողջական վիճակի վրա միայնության բացասական հետեւանքներն ուսումնասիրել են նաեւ ավստրալացի գիտնականները: Նրանք արձանագրել են, որ ամուսնական կյանքը դրական է ազդում զույգի առողջական վիճակի վրա եւ օգնում է հեշտությամբ հաղթահարել հիվանդությունները: Մասնագետների կարծիքով, դա տեղի է ունենում ամուսինների' միմյանց նկատմամբ ցուցաբերած հոգեբանական աջակցության շնորհիվ: Այսպիսով, ամուսնական զույգերը, որոնք պահպանում են իրենց միությունը, ավելի քիչ են ենթակա սրտանոթային եւ այլ հիվանդությունների զարգացման ռիսկին: