Երգիչ Վաչե Ամարյանը հայկական շոուբիզնես «ներխուժեց»իր «Բալա-բալա» երգով, ինչը մեծ իրարանցում առաջացրեց, քանի որ երգը բոլորովին նոր «ճաշատեսակ» էր' համեմված գեղեցիկ տեսահոլովակով, սեքսուալ վրացուհի հերոսուհիով, նորաձև հագուստներով և ամենաիսկական PR-ով:

 

Երգի հաջողության գրավականներից մեկը այն էր, որ Վաչե Ամարյանի տաղանդը գնահատվեց երկու շատ հայտնի պրոդուսերների' Կարենի և Սևակի կողմից, որոնց ջանքերով նաև Վաչեի կատարումը դարձավ ամենահիթայիններիւց մեկը հայկական էստրադայում: Այսօր Վաչեին կարելի է համարել youtube-յան «միլիոնատեր», քանի որ «բալա-բալա» երգի դիտողականությունն անցել է մեկուկես միլիոնը:

 

Իսկ վերջին շրջանում Վաչե Ամարյանը նոր անակնկալ է նախապատրաստում: MediaMall.am-ի տեղեկություններով` Վաչեն շուտով հանրությանը կներկայացնի իր «Օլյային»:

 

Վաչե Ամարյան' «Օլյա», շուտով…

 

Դավիթ Պոլոյան