Դերասանուհի Օլյա Հակոբյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է լողափնյա կերպարում։
Հրապարակված լուսանկարներում Օլյա Հակոբյանը կրում է սեւ գույնի, ատլասե զգեստ, ինչն ընդգծել է նրա գեղեցիկ արեւայրուքն ու սլացիկ կազմվածքը։ Դերասանուհու ուղիղ հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է վառ շպարին։
Հրապարակմանը կից նա գրել է․
«Եվ մի օր նա հայտնաբերեց, որ կատաղի էր, ուժեղ եւ լի կրակով, եւ նույնիսկ նա չէր կարողանում զսպել, քանի որ նրա կիրքը վառվում էր ավելի պայծառ, քան իր վախերը…»։