Մեքսիկայում արդեն 17 տարի անցկացվում է ծաղրածուների միջազգային համաժողովը։ Ամեն տարի այստեղ են հավաքվում հարյուրավոր պրոֆեսիոնալներ, որոնք մի քանի օրվա ընթացքում փոխանակվում են փորձով, կատակներով և վարպետության գաղտնիքներով։
2013թ. փառատոնն անցկացվել է հոկտեմբերի 21-24-ը։ Ծաղրածուներն անցկացրել են նաև 15 րոպե տևողությամբ ծիծաղի մարաթոն, որը յուրօրինակ բողոքի ակցիա է լատինամերիկյան նարկոկարտելների քրեական գործունեության դեմ։
Lenta.ru-ն որոշել է ներկայացնել, թե ինչպես են անցկացվել ծաղրածուների համաժողովները վերջին տարիներին և ինչպիսին են եղել մասնակիցները։