Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կարող եք կիրառել, եթե ունեք երկար ու փարթամ մազեր:
1.Մազերը լվացեք շաբաթը մեկ անգամ, ոչ ավելի: Եթե անգամ 2-3 օր անց արմատները դառնում են յուղոտ, միևնույնն է՝ մի շտապեք լվանալ մազերը: Շամպունի հաճախակի օգտագործումը կարող է պատճառ դառնալ, որ մազերը չորանան:
2.Մազերը լվացեք ինչ-որ համապատասխան ամանի մեջ, որպեսզի շամպունը ամբողջությամբ տարածվի մազերի վրա և նույնքան արդյունավետ էլ լվացվի:
3.Զգույշ եղեք շատ տաք կամ շատ սառը ջրի հետ: Ամենարդյունավետ տարբերակը՝ նորմալ ջերմաստիճանի տաք ջուրն է: Այն թույլ է տալիս շամպունով լավ լվանալ մազերը՝ առանց վերջիններիս վնաս հասցնելու:
4.Չգայթակղվեք մազերի խնամքի համար նախատեսված չափից շատ միջոցներով: Ինչքան քիչ միջոցներ օգտագործեք քիմիական պարունակությամբ, այնքան լավ Ձեր մազերի համար:
5.Սանրեք մազերը օրվա ընթացքում մի քանի անգամ: Այդ ընթացքում Դուք մերսում եք գլխի մաշկը և այդպիսով նպաստում մազերի աճին: Իսկ եթե Ձեր մազերը դժվարությամբ են սանրվում, ապա լվանանալիս օգտագործեք փափկեցնող միջոցներ: