Aysor.am-ը գրում է.

 

Թեյը ցուրտ եղանակին ոչ միայն կտաքացի ձեզ, այլև' կպաշտպանի ձեր մազերը: Ներկայացնում ենք մի քանի բաղարդրատոմս, որոնք կօգնեն խնամել մազերը թեյի միջոցով:

Թեյի դիմակ' յուղոտ մազերի համար

Թեյով մազերը խնամելու համար պետք է նախ և առաջ հաշվի առնել դրանց յուղայնությունը: Այսպիսով, յուղոտ մազերի համար պետք է ստանաք շատ թունդ, մուգ գույնի թեյ, դրան ավելացրեք մեկ թեյի գդալ լիմոնի հյութ և մեկ թեյի գդալ օղի:
Ստացվածը լուծեք մեկ լիտր ջրի մեջ, որով մեկ շաբաթվա ընթացքում ցայեք ձեր մազերը: Արդեն մեկ շաբաթից դրանք կդառնան փայլուն և ամուր:

Թեյի դիմակ' ճյուղավորված մազերի համար

Եթե ձեր մազերը ճյուղավորվում են, ապա դուք պետք է դրանք խնամեք սնուցող դիմակի միջոցով:Նման դիմակ ստանալու համար պետք է պատրաստել մուգ թեյ և եղինջի եփուկ: Երկու լուծույթները խառնել իրար ու ստացվածը 10 օր պահել մութ ու տաք տեղում: Այնուհետև դիմակը մի քանի օր պետք է քսել մազերին ու լվանալ տաք ջրով: Այն ձեր մազերն ավելի հարթ կդարձնի:

Թեյի դիմակ' վնասված մազեր համար

Եթե դուք հաճախ եք ներկում ձեր մազերը կամ հարդարում եք դրանք վարսահարդարիչի օգնությամբ, ապա ձեր մազերն անկասկած վնասված են: Իրավիճակը շտկելուհ համար կարելի է օգտագործել հետևյալ դիմակը.

Խառնեք կանաչ թեյի, եղինջի, երիցուկի, եղեսպակի (շալֆեյ) տերևներն ու դրանց վրա լցրեք եռման ջուր: Թուրմ ստանալու համար լուծույթը թողեք 30 րոպե: Այնուհետև հեռացրեք խոտաբույսերի տերևներն ու մնացած լուծույթին ավելացրեք հացի փշրանքներ ու խառնեք մինչև ստացվի քսուկանման զանգված: Դիմակը պետք է քսել մազերին ու թողնել երկու ժամ, որից հետո լվանալ տաք ջրով: