Սիրելի լեդիներ, Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կարող եք կիրառել, եթե ունեք երկար ու փարթամ մազեր:

 

1.Մազերը լվացրեք շաբաթը մեկ անգամ, ոչ ավելի: Եթե անգամ 2-3 օր անց արմատները դառնում են յուղոտ, միևնույնն է' մի շտապեք լվանալ մազերը: Շամպունի հաճախակի օգտագործումը կարող է պատճառ դառնալ, որ մազերը չորանան:

 

2.Մազերը լվացրեք ինչ-որ համապատասխան ամանի մեջ, որպեսզի շամպունը ամբողջությամբ տարածվի մազերի վրա և նույնքան արդյունավետ էլ լվացվի:

 

3.Զգույշ եղեք շատ տաք կամ շատ սառը ջրի հետ: Ամենարդյունավետ տարբերակը՝ նորմալ ջերմաստիճանի տաք ջուրն է: Այն թույլ է տալիս շամպունով լավ լվանալ մազերը՝ առանց վերջիններիս վնաս հասցնելու:

 

4.Չգայթակղվեք մազերի խնամքի համար նախատեսված չափից շատ միջոցներով: Ինչքան քիչ միջոցներ օգտագործեք քիմիական պարունակությամբ, այնքան լավ Ձեր մազերի համար:

 

5.Սանրեք մազերը օրվա ընթացքում մի քանի անգամ: Այդ ընթացքում Դուք մերսում եք գլխի մաշկը և այդպիսով նպաստում մազերի աճին: Իսկ եթե Ձեր մազերը դժվարությամբ են սանրվում, ապա լվանանալիս օգտագործեք փափկեցնող միջոցներ: