Ֆրանսիացի կոշիկների և աքսեսուարների դիզայներ Քրիստիան Լուբուտենն ներկայացրել է կոշիկների նոր հավաքածու:
Հավաքածուի մեջ ապրանքանիշից ընդգրկված է 5 տեսակի դասական կոշիկ' կաթնագույնի տարբեր երանգներով, որոնցից կինը կարող է ընտրել այն, ինչը համապատասխան կլինի իր մաշկի գույնին:
«Կոշիկները նրա համար են, որ մի փոքր ավելացնեն կնոջ հասակը. ոտքին համապատասխան գույնի կոշիկ ընտրելով' կնոջ ոտքը բնական շարունակություն կունենա»,-մեկնաբանել է ինքը' դիզայները: