Իտալական կոշիկի Casadei արտադրողը աշուն-ձմեռ 2015-2016 հավաքածուի շրջանակներում ներկայացրել Է պողպատե կրունկով Blade («Սայր») կոշիկների հարսանեկան շարքը: Այն վաճառվելու Է միայն բրենդի պաշտոնական կայքի առցանց-կրպակում:

 

Մակնիշը հարսնացուների համար առաջարկում Է դասական նավկոշիկներ՝ երկու երանգի՝ ճերմակափրփուր-սպիտակ եւ շամպայնի գույնի մետաքսե կտորից վերնամասով: Կոշիկներն ունեն պողպատից պատրաստված 12 սանտիմետր բարձրությամբ Blade մոդելի ֆիրմային կրունկ, որն ունի նույն այն երանգը, ինչը եւ կոշիկների վերնամասը:

 

Casadei բրենդը Կվինտո եւ Ֆլորա Կասադեյները 1958 թվականին հիմնադրել են իտալական Սան-Մաուրո-Պասկոլի քաղաքում: Ներկայում մակնիշը կոշիկ եւ աքսեսուրաներ Է արտադրում կանանց ու տղամարդկանց համար:

 

Blade մոդելն ամեն տարեշրջանում, սկսած 2011 թվականից, թողարկվում Է նոր գույներով ու նյութերով՝ 5, 8, 10 կամ 12 սանտիմետր բարձրությամբ պողպատե կրունկների վրա: