Արդեն կես դար է անցել, այն պահից, երբ Լի Հարվի Օսվալդը Դալասում իրագործեց «դարի սպանությունը»՝ վերջ տալով ԱՄՆ-ի ամենաճանաչված նախագահներից մեկի՝ Ջոն Քեդու կյանքին, այս մասին գրում է Daily Mail-ը՝ ներկայացմելով հանգուցյալ նախագահի կյանքում եղած կանանց վերաբերյալ ճշմարտությունը։
Հոդվածագիր Սառա Բրեդֆորդը սկսում է Քենդու կյանքի գլխավոր ու «պաշտոնական» կնոջից՝ Ժաքլինից (Ջեքի), ով միլիոնավոր մարդականց աչքերում դիտվում էր որպես կատարյալ կնոջ, մոր և առաջին տիկնոջ հրաշալի օրինակ։
«Անցած դարի 60-ական թվականներին Ջեքին միջազգային աստղ էր նախառաջ ոճի կատարյալ զգացումի շնորհիվ։ Հեղինակավոր ամսագրերն ամեն օր տպում էին նրա գեղեցիկ լուսանկարները, գրում անթերի ոճի մասին»,-գրում է հեղինակը՝ մանրամասնելով, որ «Ջոնը սկսել է գիտակցել իր կնոջ ողջ գեղեցկությունը հենց այս ամսագրերի ու դրանցում գրված գովետսի խոսքերի շնորհիվ։
Հեղինակը նշում է, որ դրանից հետո նախագահը ընկերական նեղ շրջապատում կնոջն անվանում էր «սեքս խորհրդանիշ» ու հաճախ էր նրան այդպես դիմում։
«Սակայն սեփական կնոջ գրավչությունը գիտակցող Քենեդին շարունակում էր իր «սեքսուալ արշավը»՝ իր ճանապարհին անտարբեր չմնալով ո՛չ կույսերի, ո՛չ էլ մարմնավաճառների նկատմամբ»,- գրում է Բրեդֆորդը։
«Այնուհանդերձ նրանց հարաբերությունները շարունակում էին բարդ ու լարված մնալ։ Քենդու անթիվ–անհամար սիրային արկածները վտանգի տակ էին դնում Քենեդիների ընտանեկան երջանկությունը, և անգամ երեխաների առակայությունն անզոր էր ինչ-որ բան փոխել։
Ջեքին ամենևին էլ ուրախ չէր, որ իր ամուսինը նախագահ է ընտրվել, քանի որ քաջ գիտակցում էր, որ նոր, ավելի բարձր պաշտոնը չի զսպի ամուսնու «սեռական ախորժակը», այլ ընդհակառակը. չէ, որ նա այժմ անսահման իշխանություն ուներ և կարող էր ստանալ ամեն մի կնոջ, ում որ ցանկանար»,- գրում է Բրեդֆորդը՝ նկատելով, որ Քենեդին սիրաբանվում էր ուրիշ կանանց հետ հենց Ջեքիի աչքի առաջ, իսկ վերջինն էլ անբացատրելի հանդարտությամբ դիմանում էր ու ուշադրություն չէր դարձնում։
Այնուհետև հեղինակն անդրադառնում է Էնջի Դիքինսոնին, Մերլին Մոնրոյին, Մարիոն Բրեդլիին, ովքեր ևս Քենեդու սիրուհիների շարքում էին և մասնկացում էին Սպիտակ տան լողավազանում հանգստյան օրերին կազմակերպվող տխրահռչակ խնջույքներին։
Էնջի Դիքինսոն Մերլին Մոնրո
«Սակայն Քենդու բոլոր սիրուհիներն էլ իրենց հուշերում ընդունում են, որ Ջեքին նախագահի համար միշտ էլ եղել է առաջինը, ամենասիրելին ու միակը։ Իսկ մնացած կանայք պարզապես զվարճանք են եղել»,- նշում է հեղինակը։
«Ամեն դեպքում Ջեքին անսահման սիրում էր ամուսնուն ու ներում նրան, քանի որ վստահ էր, որ իր սերը փոխադարձ է»,-եզրափակում է հեղիանակը։