Leica գունավոր հեռադիտակների շարք է թողարկել (լուսանկարներ)

Օպտիկա արտադրող գերմանական Leica բրենդը զարմացրել է իր նոր տեխնիկայով՝ ներկայացնելով հեռադիտակների նոր շարքը, հայտնում է Luxlux.net-ը:

Apple ընկերության առաջատար դիզայներ Ջոնաթան Այվի հետ համատեղ աշխատանքի արդյունքում նոր տեսախցիկների թողարկումից հետո Leica-ն ճանապարհորդների համար գունավոր հեռադիտակներ է ստեղծել:

Նոր սերիայի հեռադիտակները ստացել են Leica Ultravid Colorline անվանումը: Դիզայներները դրանք զարդարել են երկնագույն, բեժ, մանուշակագույն, բաց կանաչ, դեղին և մոխրագույն-կապույտ երանգ ունեցող բնական կաշվով:

Թարմացված մոդելը տարբերվում է կոմպակտ չափսերով, որոնք թույլ են տալիս հեռադիտակը տեղադրել վերարկուի կամ պիջակի լայն գրպանում: