Lamborghini-ն ներկայացրել է Veneno Roadster մոդելը, որը 2013-ի Ժնևի ավտոսրահի ժամանակ ընկերության կողմից ցուցադրված Lamborghini սուպերքարի բաց վերնամասով տարբերակն է, որը կթողարկվի ընդամենը 9 օրինակով, հայտնում է The Telegraph-ը:
Ինչպես և փակ վերնամասով տարբերակը, Veneno Roadster-ը ստեղծվել է Lamborghini Aventador-ի հիման վրա և համալրված է 6.5 լիտր տարողությամբ V12 շարժիչով, որի հզորությունը կազմում է 740 ձիաուժ: Այն աշխատում է 7-աստիճան ISR փոխանցման տուփով:
Lamborghini Veneno Roadster-ը զարգացնում է 0-99 կմ/ժամ արագություն 2.9 վարկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է 355 կմ/ժամի:
Lamborghini-ին հայտնում է, որ 9 Veneno Roadster-ները կարտադրվեն 2014-ի ընթացքում, իսկ մեկ ավտոմեքենայի գինը կկազմի 3.3 մլն եվրո: